ԲՀԿ առաջնորդի չառաջադրվելու և որևէ մեկին չաջակցելու որոշման մասին ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց. «ԱԺ ձևավորման ընթացքում ԲՀԿ-ն քաղաքական պրակտիկայում Հայաստանի համար նորամուծություն արեց` հայտարարելով այլընտրանք լինելու մասին: Այս տրամաբանության մեջ տեղավորվում է նաև նրանց վերջին որոշումը: Լրացուցիչ մեկնաբանություններից զերծ կմնամ: ԲՀԿ ներկայացուցիչներն արդեն պատասխաններ ու մեկնաբանություններ տվել են»:
Խաչիկ Հարությունյանը, առանց անուններ նշելու, ասաց, որ այդ որոշումից կտուժեն նրանք, ովքեր հոգով ու սրտով էին սպասում Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը: Իսկ թե ում կանցնեն ԲՀԿ 450.000 ձայները, ՕԵԿ պատգամավորը դժվարացավ պատասխանել:
«Էլեկտորատի մոտեցումը ԱԺ և նախագահական ընտրություններում տարբեր է: Եթե ԱԺ ընտրությունների ժամանակ մի կուսակցության են ձայնը տվել, հնարավոր է՝ նախագահական ընտրություններում այդ կուսակցության թեկնածուին ձայն չտա», – ասաց Խաչիկ Հարությունյանը:





