AM
18 Դեկտեմբեր 2012 - 12:01 AMT

Աղթամար կղզում Սուրբ Խաչ եկեղեցու շրջակայքում կրկին սկսվել են վերականգնման աշխատանքներ

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող հայական պատմական Սուրբ Խաչ եկեղեցու շրջակայքում կրկին սկսվել են վերականգման աշխատանքներ:

Հնագիտական պեղումների ժամանակ երևան եկած վանքը և մատուռը փլուզման եզրին են: Փլուզումը կանխելու համար այդ շինություններին հենարան ծառայելու համար տեղադրվել էին պեմզայով (չեչքար) լցված պարկեր: Այժմ նախատեսված է Իտալիայից ներմուծել հատուկ նշանակության հիդրավլիկ կիր, որի միջոցով պետք է ամրացվեն հիշյալ վանքի և մատուռի խարխուլ պատերը: Վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1մլն 200 հազար թուրքական լիրա: Իսկ աշխատանքները կավարտվեն 2013-ի առաջին կիսամյակում:

10-րդ դարի Սուրբ Խաչ եկեղեցին 2005-ից մինչև 2006 թվականը ենթարկվել է վերանորոգման: 2007-ին ստացել է թանգարանի կարգավիճակ, իսկ 2010-ին Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը Պոլսի հայոց պատրարքարանին թույլատրեց տարին մեկ անգամ Աղթամարում պատարագ մատուցել: Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am կայքից: