AM
18 Դեկտեմբեր 2012 - 12:41 AMT

Ջրի և հյութի շշերը, կաթնամթերքն ու պաղպաղակը դրոշմապիտակներ կունենան

ՀՀ Ազգային Ժողովն այսօր շարունակել է քննարկել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի խոսքով` բոլոր փաթեթավորված և տարայավորված ապրանքները պետք է փուլերով դրոշմավորվեն, իսկ կատարվող ծախսերը կփոխհատուցվեն հարկային պարտավորությունների հաշվին: Մի խումբ պատգամավորներ առաջարկում են առաջին փուլում դրոշմապիտակները պարտադիր դարձնել կաթնամթերքի ու պաղպաղակի համար: Հետո հյութերի, գարեջրի և ջրի շշերն էլ պետք է պարտադիր դրոշմապիտակներ ունենան:

Դրոշմապիտակի վրա պետք է նշվի ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը, ինչը հնարավորություն կտա նույնականացնել այդ ապրանքն արտադրողին կամ ներմուծողին:

Գործող կարգով պարտադիր դրոշմավորվում են միայն ենթաակցիզային ապրանքները: