Պետական կառույցներում նախագահի հրավիրած հանդիպումներն ու կոռուպցիայի դեպ պայքարի մասին հայտարարությունը և նախատինքները, ըստ «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի, մի քանի նպատակ ուներ: «Եվրոպան հասկացնում էրч մեզանից փող մի ուզեք, ձեր թալանվող բյուջեից հանեք: Եվ, առհասարակ, ինչ իմաստ ունի ձեզ փող տալ, երբ դուք ձեր ունեցածն եք փոշիացնում: Պետք էր ցույւց տալ, որ պայքար է գնում»,- «Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական փուլում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Հաջորդ բանը, ինչով պայմանավորված էին այդ խորհրդակցություններն, ըստ Սաֆարյանի, նախագահական ընտրություններն են: «Սերժ Սարգսյանն ու իր թիմը պետք է հաշվետվություն ներկայացնեին, թե ինչքանով են փոփոխություններ եղել մարդկանց հավատալուց հետո»,- նկատեց նա: Ստյոպա Սաֆարյանի բնորոշմամբ՝ բոլոր ոլորտներում ատկատների վերաբերյալ քննարկումներից պարզ երևում է, որ դրանք ահազանգ էին անհնազանդներին՝ ցույց էր տրվում, որ եթե լքեն իշանության նավը, խնդիրներ կունենան: «Դրանք իրականում ինչ-որ պայքարի համար արված չեն: Նման վճռական իրադարձությւուններից առաջ ատկատների դիսկուրսն ընդամենն օգտագործվել է պոտենցիալ փախստականներին սպառնալու համար: Ես չեմ հիշում, որ բյուջեի խոշորագույն լվացքներից հետո, որևէ մեկը պատասխանատվության ենթարկված լինի»,- եզրափակեց Սաֆարյանը:





