AM
20 Դեկտեմբեր 2012 - 11:34 AMT

Ոստիկանապետ. Ընտրությունների ժամանակ ոստիկանը նախևառաջ պետք է պաշտպանի քաղաքացու շահերը

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին տեղի է ունեցել 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը ոստիկանության պետը անդրադարձել է մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործառույթների իրականացման վրա:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին՝ Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է, որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը: Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է օրախնդիր մի շարք այլ հարցերի ևս ու հանձնարարականներ է տվեցլ ստորաբաժանումների ղեկավարներին: