AM
20 Դեկտեմբեր 2012 - 13:15 AMT

Այս տարի «Իմ Հայաստան» փառատոնի նախատեսված 600 մասնակցի փոխարեն Հայաստան է ժամանել 2000 մարդ

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը:

Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերի մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրականացնելիս առաջնահերթ շեշտադրումները կատարվել են գերակա խնդիրների և ՀՀ կառավարության 2012թ. ծրագրերի ցանկում ընդգրկված միջոցառումների վրա: 2012-ին ՀՀ ՍՆ գերակա խնդիրներն են եղել «Իմ Հայաստան» փառատոնի անցկացումը, որին նախատեսված 600 մասնակցի փոխարեն Հայաստան է ժամանել 2000-ից ավել մարդ, «Սփյուռք» ամառային դպրոցի հիմնումը ԵՊՀ բազայի վրա, Սփյուռքի համայնքային կառույցների գործունեության օրինակելի կարգի մշակումն ու տրամադրումը համայնքներին, Վրաստանում լույս տեսնող հայալեզու լրատվամիջոցներին աջակցությունը: ՀՀ կառավարության 2012թ ծրագրում Սփյուռքի նախարարության միջոցառումներից ընդգրկված էին ԱՊՀ տարածաշրջանային հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության, ինչպես նաև «Մեր մեծերը» ծրագրերի իրականացումը, «Հայաստան-Սփյուռք» թեմատիկ տեսաժողովների կազմակերպումը: ՀՀ սփյուռքի նախարարության Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Արման Եղիազարյանը ներկայացրեց 2011թ. հուլիս-2012թ. հոկտեմբեր ժամանակահատվածում վարչության կատարած աշխատանքը: Ատյանի նիստում ներկայացվեց և հաստատվեց «ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013 թվականի ծրագիրը»,-հայտնում են Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: