AM
21 Դեկտեմբեր 2012 - 11:31 AMT

2012թ. Երևանի քաղաքապետարան է մուտքագրվել 632 դիմում

Երևանի քաղաքացիների դիմումները, կրկնվող դիմումները և հատկապես դիմում-բողոքները քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Այդ մասին այսօր ասուլիսում ասաց քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: «2012թ. Երևանի քաղաքապետարան է մուտքագրվել է ՀՀ քաղաքացիների 632 դիմում` 2011-ի 843 դիմումի դիմաց: Իսկ Երևանի սոցիալական ծառայության տարածքային բաժիններ և վարչական շրջաններ 2012թ. դիմել են 8300 քաղաքացիներ, ընդ որում` դիմումներից 40-ը բողոք-դիմումներ են եղել, որոնցից 22-ը, ընդ որում` 15 կրկնվող դիմումներ բավարարվել են, իսկ 18-ին համապատասխան հիմնավորումներ են տրվել»,- նշեց նա` հավելելով, որ դիմումները հիմնականում վերաբերվել են նպաստների նշանակմանը, վճարմանը և ավանդների փոխհատուցմանը: