«Ժոդովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` այս օրերին պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարված է, որպեսզի ստուգեն, թե աշխատակիցներն ինչ կուսակցական պատկանելություն ունեն, որպեսզի ցուցակագրեն ըստ քաղաքական հայացքների: Թերթի տեղեկություններով`կուսակցական պատկանելության բաժանման աշխատանքները տարվում են հատկապես ՀՀ պաշտպանության նախարարությունում, Երեւանի քաղաքապետարանում, ՀՀ առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարություններում: Քաղաքական հայացքների ճշգրտման հետ մեկտեղ բոլորին հրահանգում են աշխատել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար: Նշված բոլոր գերատեսչությունների մամլո խոսնակները, բնականաբար, «Ժողովուրդ»-ին հավաստիացրին, թե նման բան չկա:





