Դեկտեմբերի 22-ին «Անի պլազա» հյուրանոցում անցկացվում է «Նվերների աշխարհ» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք: Ինչպես նշեց անհատ կազմակերպիչներից մեկը, վաճառքից ստացված հասույթը կուղղվի հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցությանը: Հիմնական նախաձեռնողը հաշմանդամություն ունեցող երեխաներին և երիտասարդներին աջակցող «ԷԽՈ» ՀԿ-ն է:
Ցուցահանդեսում ներկայացված են ձեռքի աշխատանքներ, հայկական ուտեստներ, ամանորյա զարդեր ու խաղալիքներ: Բոլոր աշխատանքները պատրաստվել են Հայաստանում:





