ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարություն է տարածել լրագրող Մհեր Արշակյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և Ա1 պլյուս հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ:
Սա, թերևս, հենց այն դեպքն է, երբ և լրագրողը, և պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը վիրավորլ էր Մհեր Արշակյանին:





