AM
25 Դեկտեմբեր 2012 - 12:41 AMT

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել responsAbility Global Microfinance հիմնադրամի հետ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ responsAbility Global Microfinance Fund կազմակերպությունից ներգրավել է 10 մլն դոլար` Հայաստանում միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը խթանելու նպատակով:

Նոր վարկային միջոցներից ֆինանսավորումը բիզնեսին տրամադրվելու է 3-5 տարի ժամկետով, տարեկան 12-14 տոկոս տոկոսադրույքով: Ծրագրի շրջանակներում կֆինանսավորվեն արտադրության, առևտրի, ծառայութունների ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի բիզնես նախագծերը: Նշենք, որ բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման տեսակարար կշիռը կազմում է 25 տոկոս:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը հանդիսանում է Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի վարկավորման ոլորտի առաջատարներից` առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից վարկային գործիքներ և հնարավորություն ընձեռելով նրանց ստանալ մատչելի և մրցունակ պայմաններով ֆինանսավորում:

ResponsAbility Social Investments AG ընկերությունը կառավարում է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ակտիվներ, սոցիալական ներդրումների ոլորտում հանդիսանում է աշխարհի առաջատարներից մեկը: Responsibility ընկերությունը ներդրումային ընկերություն է, որը միտված է հաճախորդների շահերի պաշտպանությանը:

ResponsAbility ընկերության գլխամասը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա): ResponsAbility ընկերությունը ֆինանսական գործունեություն է ծավալում 75 զարգացող երկրների շուկաներում: Ընկերությունը համագործակցում է հանրահայտ ֆինանսական հաստատությունների և սոցիալական վենչուրային ընկերությունների հետ, հայտնում է ԱՐԱՐՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունը: