AM
26 Դեկտեմբեր 2012 - 06:21 AMT

Գուրգեն Եղիազարյան. Հրանտ Բագրատյանը Տեր-Պետրոսյան չէ

Հրանտ Բագրատյանը Տեր-Պետրոսյան չէ և պայքարը կգնա պատվավոր երկրորդ տեղի համար: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նման հայտարարություն արեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:

Հարցին, թե հնարավոր է, որ ինքը պաշտպանի Բագրատյանի թեկնածությունը, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Ես սոցիալիստ եմ, Հրանտ Բագրատյանը ազատական է: Համ էլ պատվավոր 2-րդ, 3-րդ տեղին պաշտպանելը ո՞րն է»:

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գալիք նախագահական ընտրություններում չի առաջադրվելու և ճանապարհը թողնում է երիտասարդներին: