AM
29 Հունիս 2005 - 07:54 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻՏՎԱ

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հրավերով, եռօրյա պաշտոնական այցով այսօր ժամանել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Այսօր պատվիրակության անդամներն այցելել են Հին Վիլնյուս, ծանոթացել UNESCO-ի կողմից համամարդկային արժեք ճանաչված Հին քաղաքի տեսարժան վայրերին, պատմական ու ճարտարապետական հուշարձաններին: Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վաղը նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի եւ վարչապետ Ալգիրդաս Բրազաուսկասի հետ: