AM
29 Դեկտեմբեր 2012 - 11:20 AMT

Հրանուշ Հակոբյանը ճանաչվել է տարվա լավագույն նախարար

Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքացիական ծառայողների, լրագրողների և հեռուստաընկերությունների ընտրություն: Նրանք պարգևատրվում են պատվոգրերով և շնորհակալագրերով: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից:

2012 թվականին հարցումներին մասնակցել են հասարակական կազմակերպություններ, որոնց ամփոփման արդյունքում մի քանի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչների տրվել են պատվոգրեր:

Մի շարք հասարակական կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված հարցումները պարզել են, որ Սիրիահայերի խնդիրների նկատմամբ ցուցաբերած սրտացավ մոտեցման և արդյունավետ աշխատանքի համար «Տարվա Լավագույն Նախարար» է ճանաչվել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհակալական խոսքում նախարար Հակոբյանը մատնանշել է հանգամանքը, որ նմանատիպ պատոգրերը լրացուցիչ ազդակ են Սփյուռքին, ինչը միանշանակ խթանում է Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, համատեղ նոր ձեռնարկների իրականացմանը: