ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ: Նախարարի առաջին կանգառը եղել է գյուղի զորամասում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին ուղեկցել են գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը և Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նախարարը ջերմորեն շնորհավորել է զինորներին գալիք տոների կապակցությամբ, մաղթել է քաջառողջություն, նորանոր հաղթականներ և շնորհակալություն է հայտնել անձնվեր ծառայության համար:
Սերգո Կարապետյանն այցելել է նաև Խաչիկ գյուղի սահմանապահ դիրքերում ծառայող զինվորներին: Նախարարը տարեվերջյան հանդիպում է ունեցել նաև Խաչիկ գյուղի բնակիչների հետ, ամփոփել գյուղատնտեսական տարին, նշել ձեռքբերումները և փոխանցել, որ նախագահի ցուցումով շարունակական են լինելու պետության աջակցության ծրագրերը գյուղացուն նաև հաջորդ տարի:





