AM
8 Հունվար 2013 - 12:42 AMT

Մուկուչյանը ընտրագրավի վերաբերյալ թեկնածուների հայտարարության մասին. Նրանք բավարար գիտելիքներ չունեն

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում պոտենցիալ թեկնածուներ Պավլիկ Սարգսյանի և Ռոբերտ Սիմոնյանի հայտարարությունները, թե 8 մլն դրամ ընտրագրավի վճարումը հակասահմանադրական է, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, վկայում է այն մասին, որ այս բնագավառում նրանք բավարար գիտելիքներ չունեն և պետք է լրացնեն գիտելիքների պաշարը:«Ընտրական օրենսգրքում պահանջները հստակ շարադրված են, և յուրաքանչյուրն, ով ցանկանում է առաջադրել իր թեկնածությունը, պետք է առաջնորդվի դրանցով»,-այսօր ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ ինքնաառաջադրված նախագահի թեկնածու Պավլիկ Սարգսյանը ԿԸՀ նիստում հայտարարել է, որ չի պատրաստվում անդորրագիր ներկայացնել, քանի որ օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է համարում: Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը: Նա ևս անդորրագիր չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման համար ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներին 48 ժամ է տվել ընտրագրավը մուծելու համար: