AM
9 Հունվար 2013 - 11:06 AMT

Փարպեցի փողոցում կառուցվող դրսի վերելակի շինարարությանը դեռ ոչ մի պատկան մարմին չի միջամտել

Փարպեցի փողոցում գտնվող չորսհարկանի շենքի բնակիչների կառուցած դրսի վերելակի շինարարությանը դեռ ոչ մի պատկան մարմին չի միջամտել: ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գործը վարչական վարույթում է և դեռ հայտնի չեն արդյունքները: «Երբ պարզվի, որ շինարարությունն անօրինական է, այն կդադարեցվի, հնարավոր է՝ որ վերելակը նաև ապամոնտաժվի»,-ասաց Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վլադիմիր Հովսեփյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ այդ վերելակի համար թույլտվություն չկա և այն ապօրինի է կառուցվում: Նա ասել էր, որ այդ մասին տեղեկացրել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցներին և նրանք զբաղվում են խնդրով:

Նշենք, որ Փարպեցի փողոցի այս շենքերը կառուցվել են մոտ 80 տարի առաջ, դրանք նախ եղել են չորսհարկանի, հետագայում շենքերին երկու հարկ ավելացրել են: