Հայաստանի նախագահին առընթեր Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել այն կապակցությամբ, որ հանրապետությունը կարող է թիրախ դառնալ միջազգային ահաբեկիչների համար: Մեկնաբանելով երեկ Լոնդոնում իրականացված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնած «Եվրոպայում «Ալ Ղաիդայի» ջիհադի գաղտնի կազմակերպություն» խմբավորման հայտարարությունը, որը սպառնալիքներ էր պարունակում «բոլոր խաչակիր երկրների» հասցեին` Սերժ Սարգսյանը նշել է, որ «Հայաստանը երբեք իրեն չի համարել խաչակիր երկիր»: Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը եւ կարեւորել է Հայաստանի մասնակցությունը հակաահաբեկչական կոալիցիային:





