ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում չհավատալ «մանկատներին բարեգործություն կատարելու հորդորով» հանդես եկող տարբեր անհատների և կազմակերպությունների («Ես և դու» ամսագիր, դրամ հավաքող քաղաքացիներ) կողմից իրականացվող նախաձեռնություններին:
«Դիմում ենք նաև բոլոր նրանց, ովքեր անհարկի շահարկում են «մանկատան սան» անունը ինչ-որ նպատակ իրագործելու համար: Բարոյական չէ ինչ-որ բան իրացնելու կամ գումար վաստակելու համար որպես շարժառիթ օգտագործել «մանկատուն» անունը», -նշված է հայտարարության մեջ:
Նախարարությունը տեղեկացնում է, որ մանկատները ապահովված են բոլոր կենսական պայմաններով, պետությունը հոգում է մանկատան սաների սոցիալական, առողջական, կրթական խնդիրները:





