Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Սթիվեն Մաննին (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: Համանախագահները տեղեկացրել են Ռ.Քոչարյանին Բաքվում եւ Ստեփանակերտում անցկացրած խորհրդակցական հանդիպումների մասին:





