AM
18 Հունվար 2013 - 11:20 AMT

2012-ին Հայաստանն ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ, ԱՄՆ-ի, Չինաստանի հետ

2012 թվականին Հայաստանն ընդլայնել է ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի, գործընկեր ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական և եվրասիական տարբեր պետությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ամփոփելով անցած տարին:

«Տարվա ընթացքում Հայաստանը գործուն մասնակցություն է ունեցել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրականացված տարբեր ծրագրերин»,- նկատեց նախարարը:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ տարվա ընթացքում պլանավորված և արտապլանային բոլոր միջոցառումներն իրականացվել են ժամանակին: Նախարարն առանձնացրեց ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» զորավարժությունը, Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ԶՈւ կիրառման փուլը, որոնք անցկացվել են բարձր մակարդակով: