AM
18 Հուլիս 2005 - 07:03 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստանում Բրիտանիայի դեսպանը եւ Բրիտանական դեսպանատան աշխատակիցները ցանկանում են շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր ցավակցական ու աջակցության նամակներ են ուղարկել հուլիսի 7-ին Լոնդոնում տեղի ունեցած պայթյուններից հետո: Այդ մասին «.am» PanARMENIAN.Net խմբագրությանը հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Ի պատասխան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բրիտանիայի Վարչապետ Թոնի Բլերին հղած նամակին, Հայաստանում այդ երկրի դեսպան Թորդա էբբոթ Ուոթը ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասվում է.«Մենք խորապես գնահատում ենք այն հանգամանքը, որ մեր ընկերները կիսում են մեր կորուստը եւ ցասումը այս ստոր հարձակումների կապակցությամբ: Մենք շատ զգացված ենք կյանքի տարբեր բնագավառները ներկայացնող հայերից կարեկցանքի ու բարության համար, ինչպես նաեւ նրանցից, ովքեր անցած շաբաթ անանուն ծաղիկներ ու մոմեր էին թողել դեսպանատան մոտ: Այս անհանգիստ ժամանակներում Ձեր օժանդակությունը մեծ նշանակություն ունի մեզ համար»: