ԼՂՀ-ում, Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների համար, Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կկազմակերպի այցելություն: Այս մասին հայտնի է դարձել այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է տոնի կապակցությամբ միջոցառումներ կազմակերպել նաև վարչական շրջաններում:





