Երեկվանից սկսվել է 2013 թվականի փետրվարի 18-ին նշանակված ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավը: Եվ քանի որ օրենսդրությունը պաշտոնյային արգելում է զբաղվել քարոզչությամբ, ՀՀ վարչապետը հենց հունվարի 21-ին որոշել է այդ օրվանից մինչև փետրվարի վերջ' 25-27, արձակուրդ ուղարկել միանգամից 11 պաշտոնյայի: Այս ցանկում են Շիրակի, Տավուշի փոխմարզպետները, Վայոց Ձորի, Լոռու, Գեղարքունիքի մարզպետները և այլք: Պաշտոնյաների մի մասը ստացել է վճարվող, մյուսները` Գեղարքունիքի մարզպետ, Տավուշի փոխմարզպետ և այլն, չվճարվող արձակուրդ: Նրանք, սակայն, չեն դադարում պաշտոնյա լինելուց:





