AM
24 Հունվար 2013 - 10:49 AMT

Էդվարդ Նալբանդյանը սաֆարովյան գործարքի մասին. Կատարվածն անընդունելի է և ամոթալի

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դժվարանում է միանշանակ պնդել, թե ինչով էր առաջնորդվում Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովի գործարքի հարցում:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց, որ ողջ աշխարհը միահամուռ կերպով դատապարտել է կատարվածը:

Ըստ ԱԳ նախարարի` Ադրբեջանի այդ քայլի հնարավոր պատճառ կարող է դիտվել ղարաբաղյան կարգավորման գործընթացը տապալելու Ադրբեջանի մշտական ձգտումները: «Կատարվածն անընդունելի էր, ամոթալի ու հարիր չէ քաղաքակիրթ աշխարհին: Սակայն բանակցություններն այլընտրանք չունեն և Հայաստանն իսկույն հայտարարեց, որ կշարունակի բանակցել»,- հիշեցրեց նախարարը:

Այլ պատճառներ Էդվարդ Նալբանդյանը դժվարացավ գտնել. «Միգուցե նրանք այլ տրամաբանություն ունեն` հատուկ միայն իրենց, որը տարբերվում է մնացյալ աշխարհի տրամաբանությունից»: