ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով հունվարի 25-ից Հայաստան են ժամանելու սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ. Ռուսաստանից` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, Լիբանանից` բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, Չիլիից` ծովակալ Հեռնան Կույումջյանը, Ֆրանսիայից` գնդապետ Ռուբիկ Գալստանյանը: Այցելության ժամանակ բարձրաստիճան զինվորականները կմասնակցեն մի շարք միջոցառումների: Այս մասին PanARMENIAN.Net-ին տղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





