AM
25 Հուլիս 2005 - 05:17 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանում բացառվում է հեղափոխության հնարավորությունը, որովհետեւ այդ դեպքերը մեզ մոտ եղել են 1990-ականների սկզբին»,- Համահայկական երիտասարդական 3-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, հաղորդում է «Երկիր» թերթը: Նրա խոսքերով, հեղափոխությունները հետխորհրդային տարածքում տեղի են ունեցել այն երկրներում, որտեղ իշխանությունը խորհրդային ժամանակի ղեկավարների ձեռքում էր: Բացի այդ, գունավոր հեղափոխությունները, որոնք, ըստ նախարարի, իրականում հեղաշրջումներ էին, քանի որ հասարակարգի փոփոխություններ չեն եղել, տեղի ունեցան այն երկրներում, որտեղ իշխանությունները թույլ էին: 10-20 հազարանոց խումբը 3 միլիոն ժողովրդի կարծիք չի կարող արտահայտել: Հեղափոխություններին աջակցող արտասահմանյան հիմնադրամների վերաբերյալ նախարարն ասաց, որ եթե դրանք կարողանան ավելի շատ մարդ հավաքել, քան իշխանությունից գոհ ժողովուրդն է, ապա իշխանությունն արժանի է հեռանալու: «Եթե հանրապետության շուրջ 3 միլիոն բնակչության 1 միլիոնը պահանջի մեր հրաժարականը, ես ինքս բոլորին կառաջարկեմ հեռանալ»,- ընդգծեց Ս. Սարգսյանը`ավելացնելով, որ 10-20 հազարով իշխանությունների հեռացման խնդիր դնել հնարավոր չէ: «Յուրաքանչյուր 100-200 հազար դոլար ունեցող կարող է փողոց դուրս բերել 20-30 հազար մարդու»,-նշեց նախարարը: «Եթե հանրապետության շուրջ 3 միլիոն բնակչության 1 միլիոնը պահանջի մեր հեռացումը, ես ինքս բոլորին կառաջարկեմ հեռանալ»,- ընդգծեց Ս. Սարգսյանը`ավելացնելով, որ 10-20 հազարով իշխանությունների հեռացման խնդիր դնել հնարավոր չէ: «Յուրաքանչյուր 100-200 հազար դոլար ունեցող կարող է փողոց դուրս բերել 20-30 հազար մարդու»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը: