AM
25 Հունվար 2013 - 09:10 AMT

ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող. 2012թ. պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 15, 4 մլրդ դրամ

Հարուցված կատարողական վարույթներով հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել և վերականգնվել է 15, 4 մլրդ դրամ, ապահովելով 20 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ (14,2 մլրդ դրամ); Այս մասին, ամփոփելով 2012թ. գործունեությունը, մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Ըստ նրա, այս ցուցանիշը վերջին տարիներին ապահովում է շարունակակаն աճ, և հավելեց, որ ԴԱՀԿ-ն 2012թ. ստացել է մոտ 120 000 բողոքաթերթ պահանջատերերի կողմից, որից 29 գործ ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն, ընդ որում 10 հանդեպ հարուցվել է քրեական գործ:

Միհրան Պողոսյանը բարձր է գնահատել համակարգի աշխատանքները. «Ծառայությունը վստահություն է ձեռք բերել քաղաքացիների շրջանում, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները»: