AM
26 Հուլիս 2005 - 05:59 AMT

ՋԱՎԱԽՔՈՒՄ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 350 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

«Վրաստանի հայաբնակ Սամցխե Ջավախեթիի շրջանում տարբեր ծրագրերի իրականացման համար Հայաստանը տրամադրել է 350 հազար դոլար»,- Թբիլիսիում` Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նշել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպումից հետո Մարգարյանը հայտարարել է, որ այդ միջոցների մի մասը ուղղորդվել է տարածաշրջանի հայկական դպրոցների վերանորոգմանը: Իր հերթին, Վրաստանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Վրաստանի հայաբնակ տարածաշրջանը Վրաստանի մյուս շրջանների հետ կապող ճանապարհները շուտով կվերականորոգվեն, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: