AM
31 Հունվար 2013 - 12:43 AMT

ՀՀ գյուղնախարար. Համագործակցությունը ՄԱԿ ՊԳԿ հետ արդյունավետ ընթացք ունի

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գերալդ Բոդեգերին։ Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ կառավարության և ՊԳԿ-ի միջև 2012-15 թթ. համար ստորագրված փաստաթղթից բխող համագործակցության կոնկրետ ուղղությունները և դրանց իրականացման ժամանակացույցը, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով ՊԳԿ-ի կողմից Հայաստանում արդեն իսկ իրականացվող ծրագրերին, նախարար Սերգո Կարապետյանը մասնավորապես նշեց, որ ։

Այնուհանդերձ դրանցից երկուսի՝ սպանդանոցների ստեղծման և թունաքիմիկատների որակի վերահսկողության ծրագրերի լիակատար իրականացման համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է վերանայել նախապես սահմանված ժամկետները և դոնոր երկրի ներկայացուցիչների հետ քննարկել նոր ժամկետների հարցը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պարոն Գերալդ Բոդեգերը նշեց, որ իրենց կազմակերպությունը մանրամասնորեն քննարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի կողմից առաջիկա երկու տարիների համար ներկայացված առաջնային ծրագրերը։ Ըստ այդմ որոշվել է ընդգրկել 2014-ի համար նախատեսվող ծավալների մեջ և իրականացնել այն տեխնոլոգիական աջակցության ֆինանսական միջոցներով։

Հաշվի առնելով ՊԳԿ-ի ֆինանսական հնարավորությունների սահմանափակությունը, նա առաջարկեց նաև և ծրագրերը իրականացնել դոնորական աջակցության շրջանակներում։ Նույն հիմնավորումով ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ներկայացված 7 ծրագրերից 2013 թվականին իրականացման առումով նա առավել իրատեսականը 3-4-ը համարեց։

Սերգո Կարապետյանը պատրաստակամություն հայտնեց մեկ անգամ ևս քննարկել առաջնային ծրագրերի ցանկը և հնարավորինս կարճ ժամկետներում նրանցից առավել կարևորները ներկայացնել ՊԳԿ-ին։