Երկուշաբթի Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը մի տեսանյութ էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես է ջուրը ողողում Աֆրիկյանների ակումբի շենքը: Պարզելու համար, թե որտեղից է գալիս ջուրը և ինչու է խմելու ջուրն, առհասարակ, անտեղի հոսում, PanARMENIAN.Net-ը դիմել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչություն: Վարչության Կենսաապահովման բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Գրիգորյանը, PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրեց, որ այս հարցով դիմել են «Երևան Ջուր» ընկերությանը և տեղում ծանոթացել են իրավիճակին: Գրիգորյանը հայտնում է, որ այսօր «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցները Աֆրիկյաննների ակումբում հայտնաբերել են որևէ մեկի կողմից չօգտագործվող և ջրագծին միացված ռետինե խողովակ, որը վնասված է: «Ռետինե խողովակը հանվել է և ջրի արտահոսքը դադարեցվել է խցափակման միջոցով»,-պատասխանել է Կենսաապահովման բաժնի գլխավոր մասնագետը:





