AM
1 Փետրվար 2013 - 06:20 AMT

Հայրիկյանին պատրաստվում են վիրահատել

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այս պահին պատրաստում են վիրահատության, որպեսզի հեռացնեն հրազենի գնդակը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածուի մամուլի խոսնակ Մանյա Այվազյանը:

Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործը գտնվում է ԱԱԾ վարույթում:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ ասել էր ՀՀ Ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը, երեկ ժամը 23.30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով ՀՀ նախագահի թեկնածուին տեղափոխել էին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: