AM
1 Փետրվար 2013 - 08:23 AMT

Մեծ Բրիտանիայի դեսպանը մաղթում է Պարույր Հայրիկյանին շուտափույթ ապաքինում

Հայաստանում Միացյան Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը ցնցված է Պարույր Հայրիկյանի հետ կատարված դեպքից: «Հանգամանքների բերումով, երեկ դեպքից ժամեր առաջ ես հանդիպել եմ պարոն Հայրիկյանին ու քննարկել նախընտրական հարցեր: Չէի էլ կարող պատկերացնել, որ նրա վրա նման սարսափելի հարձակում կլինի ժամեր հետո: Իմ և Բրիտանական դեսպանատան անունից հայտնում ենք մեր կարեկցանքը պարոն Հայրիկյանին, նրա ընտանիքին և ընկերներին: Մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասվում է դեսպանի հայտարարության մեջ: