AM
1 Փետրվար 2013 - 08:38 AMT

Րաֆֆի Հովհաննիսյան. Ես համարում եմ, որ դա իմ դեմ կատարված մահափորձ է

ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտում է թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը: «Ես համարում եմ, որ դա իմ վրա կատարված մահափորձ է: Գործող իշխանությունն ուզում է խեղել այս ընտրության ընթացքը, վախենում են ժողովրդի իրական քվեից: Պահանջում եմ գործող նախագահից, դատախազից, ոստիկանապետից, ԱԱԾ-ից այս հարցի ամբողջական բացահայտումը, հրապարակումը և լուծումը»,- այսօր լրևագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս մահափորձը նախագահի թեկնածուն համարում է հայոց պետականության և ժողովրդի արդար, ազատ, սահմանադրական քվեն տալու դեմ: Ըստ նրա՝ եթե իշխանութնունն ուժ ունի՝ կբացահայտի, եթե գործող նախագահը ցանկանում է իր ելույթներն իրականացնել, «նախընտրական այս շրջանում վախկոտ, քստմնելի ոճարգործությունը կբացահայտվի ու մեղավորներին պատասխանատվության կենթարկեն»:

«Հոկտեմբերի 27, մատտի 1, Պարույր Հայրիկյան, ով մեր պետականության ակունքներում է կանգանծ: Սա բոլորիս դեմ է արված, ոճրագործությունն ուղղված է ժողովրդի ձայնի դեմ: Ակնահյտ է, որ այդ ձայնը քսան տարվա ընթացքում առաջին անգամ ինչ ուժգունությամբ պետք է արտահայտվեր: Սա որևէ թեկնածուի խնդիր չէ, սա վախ է սեփական ժողովրդից»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: