AM
1 Փետրվար 2013 - 10:12 AMT

Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը հետաձգվել է

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Հեռուստաընկերությունների և Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին ևս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի: