AM
7 Փետրվար 2013 - 14:10 AMT

Ինսուլինը նորից չի հասնում հիվանդներին. Նախարարությունից պնդում են` իրենք մեղավոր չեն

Փետրվարի 1-ին Առողջապահության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ պետության ձեռք բերած 2013թ. ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է և բաշխվում է նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին: Այսօր, սակայն, պարզվեց, որ ինսուլինն առանց խոչընդոտի չէ, որ հասնում է դրա կարիքն ունեցողներին: Այսօր արդեն որոշ քաղաքացիներ չեն ստացել դեղամիջոցը:

Առողջապահության նախարարության լրատվամիջոցների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հայաթյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինսուլինը բաշխվել է Երևանի և հանրապետության բոլոր պոլիկլինիկաներին:

«Փետրվարի 4-ից հետո որևէ բողոք չենք ստացել, բայց հնարավոր է` որոշ պոլիկլինիկաներում անկազմակերպ են աշխատում, չեն հասցնում», – ասաց Անահիտ Հայաթյանը` ընդգծելով, որ նախարարության կողմից որևէ խնդիր չկա: