AM
9 Սեպտեմբեր 2005 - 05:48 AMT

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱԿ-Ի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Մենք ենք մեր պատմությունը» երգի տեսահոլովակի շնորհահանդեսը, որով նշնավորվեց ՄԱԿ-ի 60-ամյակի հոբելյանին նվիրված միջոցառումների մեկնարկը Հայաստանում: Շնորհահանդեսին ներկա էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը: Նա հաղորդել է , որ հոբելյանի տոնակատարությունների շրջանակում Հայաստանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Կ.Վիդալը նշել է, որ 2005 թվականը նշանակալից է ՄԱԿ-ի համար ոչ միայն 60-ամյակի պատճառով: Այս տարի լրանում է ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի 5-ամյակը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքերով, 191 երկրները, որոնք ստորագրել են հռչակագիրը, այդ թվում նաեւ Հայաստանը, պարտավորվել եմ մինչեւ 2015 թվականը հասնել Հազարամյակի զարգացման 8 նպատակներին: Այդ նպատակները վերաբերում են, օրինակ, աղքատության կրճատմանը, հիվանդությունների եւ մանկամահացության դեմ պայքարին, կրթության ապահովմանը, ինչպես նաեւ համագործակցությանը համաշխարհային մակարդակով: Կոնսուելո Վիդալը հաղորդել է նաեւ, որ սեպտեմբերին Նյու Յորքում տեղի կունենա երկրների ղեկավարների պատմության մեջ ամենախոշոր հավաքը, որի ընթացքում կքննարկվեն Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու համար իրականացվող աշխատանքները: