AM
9 Սեպտեմբեր 2005 - 07:51 AMT

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՄՆ ԱՄՆ դեսպանությունը խոր երախտագիտություն է հայտնում Հայաստանի կառավարությանը` «Կատրինա» փոթորկից տուժածներին ցուցաբերած մեծ օգնության (200 հազար դոլար) համար: Ամերիկյան ժողովուրդը երախտապարտ է Հայաստանի կառավարության եւ այլ երկրների, մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից առաջարկված մեծ օգնության համար: Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի կառավարությունն իր պահուստային ֆոնդից հանրապետության արտգործնախարարությանը հատկացրել է 200 հազար դոլար` «Կատրինա» փոթորկից տուժած Նոր Օռլեանի (ԱՄՆ) բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը: