Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե օրերս իր ԱՄՆ կատարած այցը կազմակերպվել էր ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) աջակցությամբ: Նրա խոսքերով, NDI-ը այդ այցի հետ որեւէ կերպ չի առնչվում: Ինչպես հավաստիացրել է լրագրողներին Աժ խոսնակը, իր այցը ԱՄՆ, որի ընթացքում նա ունեցել է 57 հանդիպում, տեղի է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի հովանավորությամբ` երկրների, խորհրդարանների եւ կառավարությունների ղեկավարների միջազգային այցերի շրջանակում: Բաղդասարյանը նշել է նաեւ, որ այցի ընթացքում բանակցություններ է վարել ամերիկյան իշխանությունների բոլոր թեւերի ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ հանդիպել է հասարակայնության հետ: «Քննարկվել են Հայաստանում եւ Հարավային Կովկասում առկա գործընթացները: Ցանկանում են նշել, որ ԱՄՆ-ն շատ ուշադիր է հետեւում մեր երկրում ընթացող գործընթացներին»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:





