AM
14 Փետրվար 2013 - 08:49 AMT

Գագիկ Իսագուլյանը չի բացառում հետընտրական շրջանում ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի ակտիվությունը

Այս տարվա նախագահական ընտրություններն իրենց բնույթով և որակով տարբերվում են 2008-ի ընտրություններից: Ի տարբերություն դրանց, որոնք ունեցել են երկու շրջան՝ նախընտրական ու հետընտրական, այս տարի ընտրությունները բաղկացած են մի քանի շրջաններից՝ նախընտրական, առաջադրում, քարոզարշավ, ընտրություններ և հետընտրություններ: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Նախընտրական շրջանում թեկնածուները հասարակությանն ինտրիգի մեջ պահեցին, որը շարունակվեց նաև առաջադրման շրջանում: Այս շրջանում լրատվամիջոցները թեկնածուներից որևէ մեկի հադնեպ առավելություն չցուցաբերեցին: Գործող նախագահն ավելիշ շատ չլուսաբանվեց, քան մնացած թեկնածուները», – նշեց Իսագուլյանն ու հավելեց, որ ինտրիգային շրջանը կպահպանվի նաև հետընտրական շրջանում:

«ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը կարող էին միավորվել ու ստեղծել մեծ ուժ. չի բացառվում, որ հետընտրական շրջանում նրանք ակտիվություն կցուցաբերեն» , – ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձին, կուսակցության նախագահը բացառեց արտաքին ուժերի միջամտությունն այս գործին: Իսագուլյանը նաև վստահություն հայտնեց, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով՝ գործող նախագահի հաղթանակով: