AM
13 Սեպտեմբեր 2005 - 06:58 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպան Մանուել Մարսելո Մոնտեյրո Կուրտոյին (նստավայրը` Մոսկվա), վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-պորտուգալական կապերը, նշվել է, որ ստեղծված են բարենպաստ պայմաններ դրանք խորացնելու համար: Այդ առումով կողմերը կարեւորել են բարձր մակարդակով փոխայցելությունները եւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի համալրումը: Դեսպանի խնդրանքով` ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը: