AM
15 Փետրվար 2013 - 05:20 AMT

Օրվա երկրորդրդ կեսին գրեթե ամենուրեք կսկսվեն տեղումներ

Այսօր օրվա երկրորդ կեսին գրեթե ամենուրեք կսկսվեն տեղումներ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր էլ կբարձրանա, սակայն արդեն փետրվարի 16-ին օդի ջերմաստիճանն էապես նվազելու է:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հանրապետության տարածքում հնարավոր է քամի 18-22մ/վրկ արագությամբ, սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, տեղ-տեղ, անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից՝ դժվարանցանելիություն:

Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում