AM
15 Փետրվար 2013 - 09:50 AMT

Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենին նկատողություն է արվել քարոզչություն անելու համար

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենին` արգելված քարոզչություն իրականացնելու համար: ԿԳ նախարարն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Աշտարակի Ն.Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի նկատմամբ կիրառել եմ «նկատողություն» կարգապահական տույժ»»: