AM
18 Փետրվար 2013 - 15:30 AMT

Քրեակատարողական հիմնարկներում ընտրատեղամասերը բաց են լինելու մինչև 20:00

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՀ Արդարադատության նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանն ասել է, որ դատապարտյալը չունի ընտրելու իրավունք, սակայն կան ձերբակալված կամ կալանքի մեջ գտնվողներ, ովքեր ունեն քվեարկելու իրավունք:

«Ընտրելու իրավունք ունեցող ձերբակալված 1028 ընտրողներից արդեն քվեարկել են 978-ը: Իսկ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 4742 հոգուց ընտրելու իրավունք ունեն 1028-ը»,- ասել է Առուստամյանը:

Քրեակատարողական հիմնարկներում ընտրատեղամասերը բաց են լինելու մինչև ժամը 20:00: