Փետրվարի 20-ին, ժամը 08.42-ին տեղեկություն է ստացվել, որ Կիևյան կամրջից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ ինքնասպանություն է գործել Երևանի Ֆուչիկ փողոցի բնակչուհի` 1962 թ. ծնված Ա. Աղաբաբյանը:
Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին անձը չպարզված քաղաքացին տեղեկացրել է, որ ցանկանում է ինքնասպա¬նություն գործել: «1-02» ծառայությունում ճշտվել է, որ ահազանգողը բնակվում է Երևանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, ՃԿԿ արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցների և փրկարարների բացատրական աշխատանքների արդյունքում Արամ Մելքոնյանը (ծնված 1956 թ.) գիտակցելով իր սխալը` հրաժարվել է այդ մտքից:





