AM
22 Փետրվար 2013 - 10:18 AMT

Շարմազանով. Ր.Հովհաննիսյանը կարող է դառնալ ՀՀ չորրորդ նախագահ, եթե մինչ 2018թ. մնա քաղաքականության մեջ

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև 2018-ը մնա քաղաքականության մեջ և որոշի առաջադրվել հերթական նախագահական ընտրություններում, ապա տեսականորեն, ինչպես մյուս առաջադրվելիք թեկնածուների դեպքում, հնարավոր է, որ նա դառնա ՀՀ չորրորդ նախագահը»,- մեկնաբանելով «Ժառանգական» Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե փետրվարի 21-ին հանդիպել են ՀՀ երրորդ և չորրորդ նախագահները, ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է նաև, որ իրենց քաղաքական օրակարգը ` հասնել է նրան, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն.

«Ասում են` այդ իրավական մեխանիզմը չկա, բայց ոչ միայն իրավական մեխանիզմն է կարևոր, այլ քաղաքական իրավիճակը: Ես համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի»:

Շարմազանովն այս առնչությամբ հղում արեց Սահմանադրության 114-րդ հոդվածի 4-րդ և 74-րդ հոդվածի 1-ին մասերին, խորհուրդ տալով «հարգելի գործընկերոջը, ով 5 տարի Ազգային ժողովում օրենսդրական գործունեությամբ է զբաղվել, ծանոթանալ մայր օրենքին»