AM
23 Փետրվար 2013 - 11:00 AMT

Նորաստեղծ կուսակցությունը Եվրասիական միությանը լիարժեք անդամակցության կողմնակիցն է

Այսօր տեղի է ունեցել «Նոր Հայաստան» կուսակցությունը անդրանիկ համագումարը, որի ժամանակ միաձայն հաստատվել են կուսակցության կանոնադրությունը և ծրագիրը: Ընտրվել է կուսակցության քարտուղարության և վարչության կազմը: Կուսակցության նախագահ է ընտրվել Բաբկեն Հարությունյանը, ով Հայաստանում «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահն է:

«Ես վստահ եմ, որ մենք իրապես ունենալու ենք նոր Հայաստան: Նախագահական ընտրությունների ժամանակ մի շարք խոշոր կուսակցություններ մասնակցություն չունեցան և քաղաքական դաշտը գնաց ամայացման ու անհրաժեշտ էր նոր կուսակցության ստեղծել»,- ասել է Բաբկեն Հարությունյանը:

Նոր կուսակցության նորանշանակ նախագահը նշել է, որ իրենք Եվրասիական միության լիարժեք անդամ դառնալու կողմնակիցն են:

Համագումարին մասնակցում էր 110 պատվիրակ: Ներկա էին նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության ներկայացուցիչներ և այլք: