AM
26 Փետրվար 2013 - 11:34 AMT

Գյումրեցի ուսանողները դասադուլ չեն արել, հավաստիացնում են ԳՊՄՀ-ից

Երևանի պետական համալասարանի մոտ այսօր վերսկսված դասադուլը շարունակվեց նաև Երևանի մյուս բուհերի տարածքում: Դասադուլի ընթացքում ուսանողներն ասում էին, որ իրենց են միացել նաև գյումրեցի ուսանողները: Գյումրու պետական մանկավարժական համալսարնի Ուսումնամեթոդական վարչության աշխատակիցը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր ուսանողները մասնակցել են դասերին և համալսարանի շրջակայքում ամեն ինչ նորմալ է ու խաղաղ, ցուցարարներ չկան: «Ինչ վերաբերում է նախորդ օրերին, դժվարանում եմ ասել: Մենք մինչև այսօր ոչ մի լուր չունենք այդ մասին: Որքանով տեղյակ եմ, մեր ուսանողները չեն մասնակցել դասադուլին, համենայն դեպս բուհի տարածքում»,-հավելեց նա: Համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Տոնավերդյանը նույնպես փաստեց, որ ոչ այսօր, ոչ էլ նախորդ օրերին Գյումրու պետական մանկավարժական համալսարանի ուսանողները դասադուլին չեն մասնակցել: