Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 09.15-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն: Կոտայքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:





