AM
1 Մարտ 2013 - 08:09 AMT

Ռուբեն Հակոբյան. Հրաժարական պահանջում են նրանից, ում նախագահությունն ընդունված է

ԱԺ «Ժառանգություն» կուսակցությունը որևէ պաշտոն չի ստանձնելու, քանի որ, ըստ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի, ինչ որ նախարարի պորտֆելի առաջարկի ընդունումը կլինի աջակցություն հանցագործությանը: ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ պատգամավորը նշեց, որ իրենց խնդիրն այն չէ, որ ԱԺ-ում կամ կառավարությունում իրենք մեծամասնություն լինեն:

Հարցին՝ ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց՝ ժողովուրդն իր քվեով հաստատել է, որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել: «Մենք գողի հետևից ընկած ենք, այս անգամ նա փախչելու տեղ չունի, չի կարող մեր քվեն գողանալ: Հանացագործներին չեն ասում հեռացիր, հանցագործներին հետապնդում են»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ նկատեց, որ Սերժ Սարգսյանին նախագահ չեն ճանաչում: «Հրաժարական պահանջում են նրանից, ում նախագահությունն ընդունված է, ով նախագահ է ընտրվել, եթե ընտրությունները կեղծված են, ապա մենք չենք կարող պահանջել նրա հրաժարականը»,- եզրափակեց Ռուբեն Հակոբյանը: